ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեկնարկում է «ՉուխաջյանՖեստը»

Մեկնարկում է «ՉուխաջյանՖեստը»
21.11.2012 | 12:00

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկելու է հայ կոմպոզիտորական արվեստի «ՉուխաջյանՖեստ» փառատոնը:

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօր աննախադեպ ձևով սերտ են մշակույթի նախարարությունը, կոմպոզիտորների միությունը, կատարողական շրջօղակները, որոնց գլխավոր նպատակն է ի սփյուռ դարձնել սեփական պրոֆեսիոնալ երաժշտությունը:
Ռ. Ամիրխանյանի խոսքով` վերջին տարիներին մասսայական կուլտուրայի ժանրի ինքնությունը հաստատվում է մեծ ակտվությամբ` հեռուստատեսությամբ, հրապարակներում և այլն: «Կոմպոզիտորական արվեստը մի տեսակ մոռացված էր, բայց այսօր մեր հոգեբանության մեջ ձևավորվում է մի վերաբերմունք, որն այլևս չպետք է թուլանա,- ասաց նա:- Մեր խնդիրը պիտի լինի սեփական երաժշտական արտադրանքը հասցնել ունկնդրին և դուրս բերել մեր շրջանակներից դեպի միջազգային հանրություն»:
«Այս գաղափարի շուրջ չէր կարող իր մասնակցությունը չունենալ օպերային թատրոնը, որովհետև եթե ոչ հայ արտիստը, ապա ո՞վ պետք է կատարի հայ հեղինակի ստեղծագործությունը»,- ասաց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԸ:
Նրա խոսքով` կան օպերային և բալետային այնպիսի ստեղծագործություններ, որոնք պարտավոր ենք կատարել և ներկայացնել աշխարհին:
«1868-ին Պոլսում գրվեց առաջին հայկական օպերան` «Արշակ Երկրորդը»: Դա նշանակում է, որ Հայաստանից դուրս` Պոլսում, արվեստագետն ունի այնպիսի քաջություն, որ կարող է ստեղծագործել և բեմահարթակ հանել «Արշակ Երկրորդ»-ը` ասելով, որ մենք ունեցել ենք և կարող ենք ունենալ անկախ երկիր և անկախ ժողովուրդ: Կարծում եմ` շատ կարևոր է արվեստի միջոցով աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի հզոր պետենցիալ ունի մեր ազգը»,- ասաց Կ. Դուրգարյանը:
Փառատոնի ընթացքում լինելու են պրեմիերաներ:
Նոյեմբերի 26-ի համերգը նվիրված է լինելու Էդվարդ Միրզոյանի հիշատակին, նոյեմբերի 27-ի համերգն անցկացվելու է «100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» նախագծի շրջանակներում, դեկտեմբերի 14-ին հնչելու են Վարդան Աճեմյանի ստեղծագործությունները, դեկտեմբերի 18-ի համերգը նվիրված է լինելու հայ գրատպության 500-ամյակին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ